2020-ին Disney-ը պահպանել է առաջատար դիրքերը կինոարտադրոթյան ոլորտում

2020 թվականին կորոնավիրուսային նոր համաճարակի պատճառով հոլիվուդյան բոլոր խոշոր ստուդիաների եկամուտները զգալիորեն նվազել են: Կինոնկարներից ոչ մեկին անգամ չի հաջողվել մոտենալ 1 միլիարդ դոլարի նշագծին, մինչդեռ մեկ տարի առաջ այն միանգամից անցել էր ինը։

Համաշխարհային վարկանիշը, ինչպես և 2019-ին, գլխավորում էր Disney / Fox տանդեմը՝ ավելի քան 1,25 միլիարդ դոլար համատեղ եկամտով, երկրորդ տեղում է Sony-ն՝ 1,18 միլիարդ դոլար, իսկ երրորդը՝ Warner Bros. 1,08 միլիարդ դոլար արդյունքով։

Գնահատելու համար ճգնաժամի խորությունը, որում հայտնվել է ամերիկյան կինոն, բավական է հիշել, որ 2019 թ.-ին Ուոլթ Դիսնեյը դարձավ աշխարհի միակ ստուդիան, որը մեկ տարվա ընթացքում կարողացավ թողարկել վեց կինոնախագիծ ավելի քան մեկ միլիարդ դոլար եկամուտով, և դրանցից մեկը «Վրիժառուները 4: Ավարտ»-ը վաստակեց շուրջ երեք միլիարդ դոլար, ինչը բացարձակ ռեկորդ դարձավ համաշխարհային կինոյի պատմության մեջ:

Որոշ շուկաներում, Հոլիվուդի ժամանակավոր «նահանջի» ֆոնին, տեղական նախագծերի կարևորությունը կտրուկ աճել է, մասնավորապես, Կորեայում, Իտալիայում, Ճապոնիայում, Չինաստանում և Ռուսաստանում: Ավելին, առաջին անգամ Չինաստանը ավելի լավ հանդես եկավ այդ առումով, քան Հյուսիսային Ամերիկան: