Առողջական ինչ խնդիրներ կարող է առաջացնել կոֆեին չպարունակող սուրճը

Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է, առանց որի շատերն իրենց օրը չեն պատկերացնում, սակայն ինչ-ինչ պատճառներով մարդիկ հաճախ ստիպված են լինում խմել առանց կոֆեինի սուրճ, որն էլ, սակայն, ոչ միշտ է անվնաս։ Մասնագետները պնդում են, որ նման սուրճը կարող է վտանգավոր լինել ու առողջական խնդիրներ առաջացնել, ուստի դրանից խորհուրդ է տրվում խուսափել:

Փորձագետների մեծ մասը վստահ է, որ առանց կոֆեինի սուրճն ամենաօգտակար ըմպելիքն է, որը կարող են օգտագործել անգամ զարկերակային բարձր ճնշում ունեցող մարդիկ, քանի որ այն չի առաջացնի տհաճ կողմնակի բարդություններ։ Այս ըմպելիքն ակտիվացնում է գլխուղեղն ու նվազեցնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ այն համարվում է շատ առողջարար, սակայն որոշ մասնագետներ այնուամենայնիվ կարծում են, որ կոֆեին չպարունակող սուրճը կարող է վտանգավոր լինել։

Բանն այն է, որ սուրճի հատիկները կոֆեինից զրկելու համար արտարողները դրանք ընկղմում են հատուկ լուծույթի մեջ, սակայն մշակման ընթացքում այդ լուծույթը կարող է ամբողջությամբ չմաքրվել ու առողջական խնդիրներ առաջացնել:

Չնայած, որ այդ պրոցեդուրայի կիրառումը հավանության է արժանացել առողջապահության ոլորտի մասնագետների կողմից, որոշակի վտանգ, այնուամենայնիվ, դեռ կա։ Բժիշկները կասկածում են, որ սուրճը կոֆեինից զրկելու համար կիրառվող մեթիլենքլորիդը կարող է դանդաղեցնել կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը, ինչի հետևանքով էլ կարող են զարգանալ այնպիսի վտանգավոր ախտաբանություններ, ինչպիսին են ռևմատոիդ արթրիտն ու օնկոլոգիական հիվանդությունները։