Աստղագուշակ հունվարի 11-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է ապագայի մասին մտորելու, ծրագրեր կառուցելու ու քննարկելու համար: Դուք կկարողանաք կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, հաշվի կառնեք բոլոր մանրուքները, ոչինչ աչքից չի վրիպի: Շրջապատողները հաճախ կլսեն ձեր կարծիքը, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս:

Արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Լավագույն ժամանակը չէ ծանր ֆիզիկական աշխատանքի կամ մարզումների համար: Իսկ ահա հանգստանալը շատ օգտակար կլինի: Շատ Խոյերի կուրախացնի մտերիմ մարդկանց հետ անցկացրած ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է ուսման, աշխատանքի և բիզնեսի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Կարող եք հաջողությունների հասնել լրիվ նոր ոլորտում. դուք կկարողանաք արագ գլուխ հանել, թե ինչն ինչոց է, կողմնորոշվել ոչ ստանդարտ իրավիճակում: Հնարավոր են մասնագիտական առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա. որոշ Ցուլեր կհասկանան, թե ինչ է պետք նախաձեռնել մոտ ժամանակներս մասնագիտական աճի հասնելու համար:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, բայց դուք կաշխատեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, հարթել բոլոր սուր անկյունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը վատ չի դասավորվի: Հնարավոր է, խոշոր հաջողությունների չհասնեք, բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք իրադարձությունների զարգացումից: Հաճախ վճռական գործողությունների կարիք կլինի, և հենց նման պահերին ինտուիցիան ձեզ կհուշի՝ ինչ է պետք նախաձեռնել:

Շատ Երկվորյակների պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Նշանի ներկայացուցիչներն արագ կլուծեն կարևոր հարցերը՝ օգտագործելով իրենց հմայքը: Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Եթե վերջին ժամանակներս հաճախ էիք վիճում ինչ-որ բանի շուրջ, ապա հիմա կարող եք բոլորին գոհացնող լուծում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը հաջող է, շատ բան լավ կստացվի: Հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, լուծել անցած տարի առաջացած և անպատասխան մնացած աշխատանքային հարցերը: Հավանական են դրամական մուտքեր, չի բացառվում՝ դրանք սպասվածից մեծ լինեն:

Ավելի ուշ հանգստի կարիք կունենաք: Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի համար հոգնեցնող գործեր ծրագրելը: Այդ հատվածը հարմար է ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ հանդիպելու համար: Նրանց շնորհիվ ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է, որը հարմար է հին ծրագրերը կյանքի կոչելու համար: Եթե զգույշ և առանց ավելորդ շտապողականության գործեք, կարող եք խուսափել սխալներից ու հակասական արարքներից, չընկնել թակարդները, գտնել նպատակին տանող ամենակարճ ճամփան: Կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը, չարժե վստահել նրանց, ովքեր շատ բան են խոստանում: Զգուշացեք, եթե ինչ-որ մեկը համառորեն փորձի ձեր համակրանքը շահել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Կարող եք նոր բան սովորել. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործնական տեսանկյունից հաջող օր է: Հեշտությամբ հաջողության կհասնեք աշխատանքի մեջ: Ինտուիցիան կհուշի՝ որ գործերն է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ որոնք կարելի է հետաձգել: Հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից, բայց դա ձեզ չի խանգարի հասնել դրված նպատակներին: Դուք արագ կկողմնորոշվեք նոր պայմաններում և ճիշտ որոշումներ կընդունեք:

Բացի այդ, օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք կահույք, ինտերիերի մասեր, կենցաղային տեխնիկա և ուրիշ իրեր գնել, որոնք ձեր տունն ավելի հարմարավետ կդարձնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ և հենց դրա շնորհիվ էլ հետաքրքիր օր է: Ձանձրանալու և ձեռքերը ծալած նստելու ժամանակ չի լինի. ձեզ գրավիչ գործեր են սպասվում, որոնց շարքում կլինեն լրիվ նորերը: Ոտքի վրա պիտի սովորեք և օգտակար փորձ ձեռք բերեք, և դա ձեզ դուր կգա: Հաճախ հաջողության կհասնեք ժամանակին կարևոր մասերը նկատելու շնորհիվ:

Ամեն անգամ չի հաջողվի խուսափել սխալներից, բայց դուք կպահպանեք ինքնավստահությունը, կշարունակեք շարժվել ընտրած ուղով և հաջողության կհասնեք: Սկսածը կիսատ մի թողեք, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Ապագայում դեռ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ, որ այսօր համառություն եք դրսևորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Մասնագիտական հաջողությունների հասնելը հաճախ ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Դուք կարող եք ցույց տալ շրջապատողներին, որ շատ բաների եք ունակ, կցուցադրեք ձեր գիտելիքներն ու փորձը: Բոլորի համար պարզ կդառնա, որ պատրաստ եք բարձրանալ մասնագիտական սանդուղքով, նոր պաշտոն զբաղեցնել: Համապատասխան առաջարկներն էլ չեն ուշանա:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կգտնեք այն խնդիրների լուծումը, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարող եք հաջողությամբ ավարտել անցյալ տարի սկսած գործերը, լուծել լուրջ խնդիրները, պատասխաններ գտնել ավելի փորձառու կոլեգաներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Հաճախ նախաձեռնող կլինեք այնտեղ, որտեղ ուրիշները դոփում են տեղում, և դա կօգնի մեռյալ կետից շարժել շատ բարդ գործերը:

Մասնագիտական հաղթանակները ձեզ կուրախացնեն, բայց ավելի մեծ հաճույք կպատճառեն մտերիմների հետ շփումները: Դուք կկռահեք ձեզ համար թանկ մարդկանց գաղտնի ցանկությունները, և ամեն հնարավոր բան կանեք, որպեսզի դրանք իրականանան: Որոշ Աղեղնավորներ իսկական հրաշքներ կգործեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է մասնագիտական հարցերը լուծելու համար: Դուք կառանձնանաք նպատակասլացությամբ, հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի ձեզ հասնել ուզածին: Նույնիսկ եթե զբաղվեք բացառապես միապաղաղ գործերով, կկարողանաք դրանց ստեղծագործաբար, անսովոր կողմից մոտենալ, իսկ սովորական աշխատանքն ավելի հետաքրքիր կդառնա:

Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում: Այն հարմար է սիրելի մարդու հետ շփվելու համար: Կարող եք զրուցել երկուսիդ համար կարևոր բաներից՝ առանց վախենալու չհասկացված լինելուց, վիրավորանքներից ու տարաձայնություններից: Չի բացառվում՝ լսեք վաղուց սպասված բառերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Գործեր շատ կլինեն, բայց դրանք ձեզ ո՛չ շատ բարդ, ո՛չ էլ շատ հասարակ կթվան, որպեսզի ձանձրանաք: Հաճախ դուք հաջողության կհասնեք հաջողակ լինելու, իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ: Դրական միտումները նկատելի կլինեն անձնական հարաբերություններում: Այստեղ կարող եք նախաձեռնող լինել: Օրինակ՝ դեպի համակրելի մարդն առաջին քայլն անեք:

Հարմար օր է ստեղծագործ փորձարկումների, անսովոր գաղափարների համար: Կարող եք նոր բան փորձել, անել այն, ինչ նախկինում ձեր մտքով չի անցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հագեցած օր է: Գործեր սպասվածից շատ կլինեն և դրանցից գլուխ հանելն ամեն անգամ հեշտ չի լինի: Բայց դուք համառ կլինեք ու չեք հրաժարվի մտածածից, նույնիսկ եթե ամեն ինչ առաջին անգամից չստացվի: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց ծրագրածը, կամ հաջողության կհասնեք լրիվ նոր գործում: Պետք է արագ նորը սովորեք. դուք ոտքի վրա ամեն ինչ կյուրացնեք:

Տանը հավանական են հաճելի իրադարձություններ, մտերիմները կուրախացնեն լավ նորություններով: Չեն բացառվում չծրագրված ծախսերը: Դուք դրանց համար ուրախ կլինեք. գումարին հրաժեշտ տալու առիթը ոգեշնչող կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: