Կորոնավիրուսով հոսպիտալացված Ալիսա Ֆրեյնդլիխն ապաքինվում է և ֆիզիոթերապիայով է զբաղվում

ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը կորոնավիրուսով վարակվելու պատճառով հոսպիտալացվելուց հետո աստիճանաբար ապաքինվում է:

Ինչպես փոխանցում է Life.ru-ն, դերասանուհին արդեն զբաղվում է ֆիզիոթերապիայով և շփվում դստեր հետ, սակայն նրա վիճակը բժիշկները նախկինի պես կայուն են գնահատում՝ առանց դինամիկայի:

«Նա շփվում է դստեր հետ, որին շուտով դուրս են գրելու հիվանդանոցից: Ալիսա Ֆրեյնդլիխը ինտենսիվորեն զբաղվում է ֆիզիոթերաիայով և բուժական վարժություններ է անում»,- հայտնել է Սոկոլովի անվան բուժհաստատության ներկայացուցիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել դերասանուհու դուստրն ու թոռնուհին նույնպես բուժում էին ստանում կորոնավիրուսի դեմ, նրանց վիճակն արդեն բավականին լավ է: