Դերասանուհի Անաիս Սարդարյանը որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի, երիտասարդ մայրիկ Անաիս Սարդարյանը կիսվել է ընտանեկան լուսանկարներով։ Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Անաիսը որդու՝ Մոնթեի հետ է։

Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․
«Խաղաղություն․․․ միայն թե խաղաղություն: Մեր փոքրերին անհոգ ու ազատ կյանք։ Մոնթեիս քաղցր ժպիտի ու անհոգ մանկության համար պարտական եմ հայ զինվորին»: