«YouTube»-ը ստեղծվել է Ջանեթ Ջեքսոնի և Ջասթին Թիմբերլեյքի շնորհիվ

2004 թվականին՝ նյույորքյան համերգի ժամանակ, երբ Ջասթին Թիմբերլեյքն ու Ջանեթ Ջեքսոնը ելույթ էին ունենում միասին, Թիմբերլեյքը պարի ընթացքում պատռեց Ջանեթի զգսետը, ինչի հետևանքով երևաց նրա կուրծքը:
Սակայն Ջանեթը չշփոթվեց և կարողացավ թաքնվել Ջասթինի մեջքի հետևում, ինչի շնորհիվ երկրպագուներից շատերը չհասկացան, թե ինչ է կատարվել:

Սակայն այս անհարմար պատահարը չվրիպեց Ջավեդ Քարիմի աչքից, ով հաջորդ ողջ օրը համացանցում փնտրում էր կադրեր:
Հենց այդպես էլ նրա մոտ միտք առաջացավ ստեղծել այնպիսի տիրույթ, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է կիսվել իր հեղինակային հոլովակներով:
Այս դեպքից հետո՝ 2005 թվականի փետրվարի 14-ին, ստեղծվեց «Youtube»-ը:

«Եթե իմանայի դրա մասին, ես կպահանջեի Քարիմից իմ մասնաբաժինը: Փաստորեն, ես այդ մեծ հայտնագործության մուսան եմ»,- կատակով նշել է Ջասթին Թիմբերլեյքը:
«Youtube»-ը 2006 թվականին 1,5 միլիարդ դոլարով գնվել է «Google»-ի կողմից: