Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կվերսկսի «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագիրը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն այս տարվա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի առաջին համերգը կնվիրի հայ երաժիշտների լավագույն բարեկամ Ռուբեն Բաբայանի հիշատակին:
Համերգային ծրագիրը տեղի կունենա հունվարի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Երեկոյին ելույթ կունենան դաշնակահարներ Արմինե Գրիգորյանը, Սոնա Բարսեղյանը, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը և ալտահար Մաքսիմ Նովիկովը:
Համերգը կվարի Նարինե Ավետիսյանը: