Մի վախեցեք, ինչպես վախեցել եք այս 3 տարիներին. Շուշան Պետրոսյան

Բոլորդ ճանաչում եք ինձ, շատ լավ եք ճանաչում,չեմ ուզում ներկայանալ։ Ես իմ ասելիքը ասել եմ դեռ երեք տարի առաջ։ Այս մասին քիչ առաջ «Ձայն հայրենյաց» նորաստեղծ նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը իր ելույթում նշեց երգչուհի, ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։

«Երեք տարի առաջ եմ դեռ ասել, որ հայրենիքն ու Արցախը գերագույն արժեքներ են։ Առաջա՞րկս։ Մի վախեցեք, մի վախեցեք այնպես, ինչպես վախեցել եք այս երեք տարիների ընթացքում։ Մի վախեցեք հակադարձելուց։ Ո՞նց էիք լռում։ Մտավորակա՞ն։ Մտավորականն ինձ համար այսօր զինվորն է, որը դիրքերից չի իջնում։ Մի հատ վերհիշենք՝ 88-ին այդ մտավորականները ինչ արեցին, ես այդ սերունդից եմ ու ոչ մեկ չէր վախենում։ Իսկ հիմա ումից եք վախենում, էս լածիրակի՞ց, մի վախեցեք»,- նշեց Շուշան Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ «Ձայն հայրենյաց» նորաստեղծ նախաձեռնության անդամները մտավորականներ են, որոնք միացել են 17 կուսակցությունների պահանջին և կենսական անհրաժեշտություն են համարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:Երկրում ստեղծված իրավիճակն ու անվտանգությանը սպառնացող ռիսկերը ժողովրդին ներկայացնելու համար նախաձեռնությունն իր շուրջ է համախմբել Հայաստանի ապագայով մտահոգ մտավորականների, գիտության,կրթության ոլորտների ներկայացուցիչների: