Նաոմի Քեմբելը նոր պաշտոն է զբաղեցրել, ինչը դուր չի եկել քենիացիներին

Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմբելի նոր պաշտոնը զայրացրել է Քենիայի բնակիչներին։ Բացասական մեկնաբանություններ են հայտնվել Քենյանի տուրիզմի նախարարության Twitter-ի հրապարակման ներքո։
Նաոմի Քեմբելը նշանակվել է պետության զբոսաշրջության դեսպան եւ երկրի շահերը կներակայցնի միջազգային մակարդակում։ Ամեն դեպքում, այդ որոշումը երկրի բնակիչների շրջանում դժգոհություն է առաջացրել, քանի որ նրանք ցանկանում էին այդ պաշտոնում բնիկ քենիացու տեսնել։

«Ինչու նրանք չեն ընտել Լյուպիտա Նիոնգոյին (թատրոնի եւ կինոյի դերասանուհի), որպեսզի մենք առաջխաղացնեինք հայրենի Քենիայի կերպարը»,- գրել է ընթերցողներից մեկը։

Ընդ որում, մեկ այլ օգտատեր կարծիք է հայտնել, որ պաշտոնին կարող էր հավակվել մոդել Այումա Նասենյանան կամ քենիացի ակտիվիստ եւ քաղաքական գործիչ Դեբրա Սնայպեյը։

Նրանց կարծիքը կիսել է տեղի բնակիչներից եւս մեկը։
«Սա խոսում է այն մասին, որ դուք չեք վստահում քենիացիներին սեփական երկիրն առաջխաղացնելու գործում։ Ինչո՞ւ է հարկավոր բրիտանուհուն աշխատանքի ընդունել՝ Քենիայիում տուրիզմի զարգացման համար։ Այս  գաղութային մտածելակերպը վնաս է հասցրել Քենիայի զբոսաշրջության ոլորտին։ Մենք մեզ միշտ ճնշված ենք տեսնում»,- նշել է նա։

Ամեն դեպքում, տուրիզմի նախարարության քարտուղար Նաջիբ Բալալան հայտարարել է, որ Քեմփբելի նշանակումը նշանակումը դեսպանի պաշտոնում անհրաժեշտ քայլ է Քենիայի տուրիստական ոլորտի առաջախաղացման ու զարգացման համար։