«Անամոթ արքայադստեր օրագիրը». Մեգան Մարքլի խորթ քույրը նոր գիրք է հեղինակել դքսուհու մասին

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի խորթ քույր Սամանտա Գրանտը դքսուհու մասին գիրք է գրել է ու այն վերնագրել «Անամոթ արքայադստեր օրագիրը»: Այս մասին հայտնում է Express.co.uk-ը, նշելով՝ գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 17-ին:

Ըստ դքսուհու խորթ քրոջ՝ գրքում տեղ են կգտնել այնպիսի փաստեր, որոնք և՛ լավն են, և՛ վատն են, և՛ տգեղ:

«Ես չգիտեմ` դուր կգա՞ նրան կարդացածը: Ինչ-որ բանի հետ նա հավանաբար կհամաձայնի, բայց ինչ-որ բանի հետ`ոչ: Սա ազնիվ է, սրա մեջ է հավասարակշռությունը: Ակնհայտ է, որ որոշ մանրամասներ նրան դուր չեն գա: Ճշմարտությունը երբեմն ավելի զարմանալի է, քան հորինվածքը, և ես նախընտրում եմ ճշմարտությունն ասել», – ասել է Գրանտը:

Այնուամենայնիվ, 56-ամյա Գրանտը պարզաբանում է, որ իր հուշագրությունը Մարքլին հեղինակազրկելու նպատակ չունի: Ուղղակի հեղինակը գիրքը գրելիս փորձել է չափազանց անկեղծ լինել:

Բացի այդ, Գրանտը հավելել է՝ գիրքն ամբողջությամբ չի կենտրոնանալու Մեգանի վրա, բայց կանդրադառնա այն ազդեցությանը, որը թողել է թագավորական հարսանիքն իր ընտանիքի վրա:

«Այն վերաբերում է իմ կյանքին և իմ տեսակետին մի քանի խնդիրների շուրջ, որոնք հատվում են այս պատմական արքայական իրադարձության հետ»,- նշել է հեղինակը:

Նշենք՝ Գրանտը հրավիրված չի եղել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական հարսանիքին: