Ե՞րբ կկայանա «Գոձիլան ընդդեմ Կոնգի» ֆիլմի պրեմիերան

Warner Bros. հայտարարել է, որ «Գոձիլան ընդդեմ Կոնգի» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 26-ին: Ֆիլմը միաժամանակ կներկայացվի կինոթատրոններում և կհեռարձակվի HBO Max-ի կողմից:
Այն մասին, որ քրոսովերը թողարկվելու է որպես հիբրիդային մոդել, Warner- ը հայտարարել էր դեռ դեկտեմբերին: Դրանից հետո լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Legendary ստուդիան, որը նույնպես ֆինանսավորում էր ֆիլմը, վիճարկելու է այս որոշումը, քանի որ Warner- ը նախապես չի զգուշացրել գործընկերներին իր ծրագրերի մասին:
Հունվարին պարզաբանվել է, որ կողմերը պայմանավորվել են սինքրոն թողարկման մասին: Ադամ Ուինգարդի ֆիլմը միացնելու էԿինք Կոնգի և Գոձիլայի պատմությունները: