«Վիլիի հրաշքների երկիրը» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ

Movieclips Trailers-ը ցուցադրել է «Վիլիի հրաշքների երկիրը» ֆիլմի թրեյլերը դերասան Նիկոլաս Քեյջի հետ: Այն հրապարակվել է YouTube-ի ալիքում։
Թրիլերի ռեժիսորը, որի թողարկումը նախատեսված է 2021 թվականի փետրվարին, Քեւին Լյուիսն է:
Ֆիլմի սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոսը՝ ի դեմս Քեյջի, մանկական ժամանցի կենտրոնում հավաքարար է աշխատում։ Երբ նա մնում է այնտեղ գիշերելու, մեխանիկական ատրակցիոնները սկսում է կենդանանալ եւ փորձում են ոչնչացնել հերոսին։