Շակիրան վաճառել է իր բոլոր երգերի իրավունքը

Կոլումբիացի երգչուհի, երգերի հեղինակ Շակիրան իր բոլոր երգերի իրավունքները վաճառել է բրիտանական Hipgnosis Songs Fund Limited ներդրումային ընկերությանը: Ընկերությունը ստացել է 145 երգի իրավունք:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Շակիրայի և ներդրումային ընկերության միջև գործարքի գումարը չի հրապարակվել:
«Յուրաքանչյուր երգ արտացոլումն է այն բանի, թե ով էի ես այն ժամանակ, երբ այն գրել եմ, բայց հենց որ երգը թողարկվում է, այն պատկանում է ոչ միայն ինձ, այլ նաև նրանց, ովքեր հավանում են այն», – ասել է Շակիրան:
Նախկինում Hipgnosis Songs Fund Limited- ը ձեռք էր բերել կանադացի երգիչ և երգերի հեղինակ Նիլ Յանգի երգերի 50 տոկոսի իրավունքները: