Ինչո՞ւ է Ալյոնա Խմելնիցկայան 50-ամյակը նշելուց հետո հոսպիտալացվել

Ալյոնա Խմելնիցկայան իր ծննդյան 50-րդ տարեդարձից առաջ ակտիվ կենսակերպ էր վարում։ Այդ իսկ պատճառով էլ տարեդարձը դիմավորել է անկողնում։ Արդեն այդ ժամանակ Ալյոնայի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։
Դերասանուհին բուժվում էր տանը՝ բժշկի հսկողության ներքո։ Բացի ջերմությունից, Խմելնիցկայային սկսել է տանջել անքնությունը, նա չէր կարողանում քնել ոչ ցերեկը, ոչ էլ գիշերը: Ընդ որում՝ ինքնազգացողությունը նորմալ էր, դերասանուհին հիվանդությունը հեշտությամբ է տարել։ Բայց հետազոտությունը ցույց է տվել թոքերի բորբոքում։ Բժիշկները խորհուրդ են տվել հոսպիտալացվել։

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես մի քանի օրով պառկել եմ հիվանդանոց, որպեսզի արագացնեմ ապաքինման գործընթացը եւ 24 ժամ հսկողության տակ գտնվեմ», – ինստագրամում հայտնել է երգչուհին:

Դերասանուհու ընկերների խոսքով՝ նա սովորական հիվանդասենյակում է, ինքնուրույն է շնչում, ստանում է անհրաժեշտ բուժում՝ կաթիլայիններ, ներարկումներ, հաբեր։