Օրուելի «1984»-ի մոտիվներով սերիալ կնկարահանվի

Օրուելի «1984»-ի մոտիվներով սերիալ կնկարահանվի: Ջորջ Օրուելի «1984»-ի խորհրդանշական դիստոպիան կստանա նոր ադապտացիա անկախ ստուդիայից (Dickinson): Հայտնում է Deadline-ը:

Նշվում է, որ հիմք է ընդունվելու 2013 թվականի համանուն թատերական ներկայացումը: Այն համբավ ձեռք բերեց ոչ միայն Օրուելի գաղափարների ցնցող վերաիմաստավորման, այլև գլխավոր հերոսի մասնակցությամբ դաժան տեսարանների համար, որոնց ոչ բոլոր հեռուստադիտողներին հաջողվեց դիմանալ:

Գործադիր պրոդյուսերը կլինի Դեյվիդ Ֆլինը (նախկինում զբաղվում էր հիմնականում հեռուստատեսային վիկտորինայով և ռեալիթի շոուներով), իսկ նախագծի վրա կաշխատեն նաև բուն արտադրության ռեժիսորները՝ Ռոբերտ Այկը և Դանկան Մակմիլանը:

100 րոպեանոց ներկայացումը նախատեսվում է վերածել 5 դրվագներով մինի շարքի, դերասանների մասին մանրամասներ ու հնարավոր թողարկման ամսաթիվը դեռ չկան: