Թողարկվել է Թանկյանի մասին պատմող Truth to Power ֆիլմի թրեյլերը

Թողարկվել է Truth to Power վավերագրական ֆիլմի թրեյլերը, որը պատմում է Սերժ Թանկյանի և նրա խմբի՝ System of a Down-ի մասին։

Ֆիլմը նվիրված կլինի Թանկյանի ակտիվիստական գործունեությանը` ուղղված Միացյալ Նահանգների կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի լուծմանը:

Վավերագրական ֆիլմը բաղկացած է խմբի մասին արխիվային կադրերից, հայ ժողովրդի աջակցության երթերից և հարցազրույցներից, որոնք Թանկյանը անցկացրել է Rage Against the Machine-ի պրոդյուսեր Ռիկ Ռուբինի և Թոմ Մորելոյի հետ: