Նոր հավաքածուի լուսանկարը հրապարակելու համար Քանյե Ուեսթը դատի է տվել Yeezy-ի ստաժորին

Քանյե Ուեսթը դատի է տվել Ռայան Ինվարդսին, ով Yeezy-ում փորձաշրջան էր անցնում, քանի որ նա հրապարակել էր բրենդի նոր հավաքածուի լուսանկարները ինստագրամի իր անձնական էջում: Ինչպես հաղորդում է Hypebeast-ը, Ինվարդսը հրաժարվել է հեռացնել հրապարակումները նույնիսկ Yeezy-ի մի քանի նամակներից հետո:

Ի պատասխան՝ բրենդը դատարան է ներկայացրել 500 հազար դոլարի չափով վնասների փոխհատուցման դիմում։ Հենց այդ գումարն է ամրագրված եղել այն համաձայնագրում, որը նա ստորագրել է ստաժավորումը սկսվելուց առաջ: Այս պահին բոլոր հրապարակումները հանվել են։