Կապիտոլիումի վրա հարձակման համար ձերբակալվել է Iced Earth երաժշտական ​​խմբի մենակատարը

Ամերիկացի կիթառահար, Iced Earth երաժշտական խմբի մենակատար Ջոն Շաֆերը ձերբակալվել է Կապիտոլիումի տարածքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Ինդիանապոլիսի հետաքննությունների դաշնային բյուրոյի ստորաբաժանումը:

«Ջոն Շաֆերը ձերբակալվել է հունվարի 6-ին Կապիտոլիումի միջադեպի առնչությամբ: Շաֆերին սպառնում է վեց մեղադրանք, այդ թվում՝ Կապիտոլիումի շենքում բռնության գործողություններին ներգրավվածություն»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում:

Հայտնի է նաև, որ վերջինս կա անկարգությունների ժամանակ արված նկարում, նա նկատելի է նաև Կապիտոլիումի շենք ներխուժող բազմության մեջ:

Հետագայում ՀԴԲ-ն տարածել է մի լուսանկար, որում կոչ էր անում օգնություն ցուցաբերել հանցագործներին հայտնաբերելու գործում: