Ռեփեր Dr. Dre դուրս է գրվել հիվանդանոցից

Ամերիկացի ռեփեր եւ պրոդյուսեր Dr. Dre-ն (իսկական անունը՝ Անդրե Ռոմել Յանգ) դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա շտապ հոսպիտալացվել էր գլխուղեղի անեւրիզմայի պատճառով, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա փաստաբան Պիտեր Պատերնոյին:
Հունվարի սկզբին 55-ամյա երաժիշտին անմիջապես տեղափոխել են Լոս Անջելեսի Cedars-Sinai հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

«Նա տանն է եւ ապաքինվում է», – հեռուստաալիքին հայտնել է Պատերնոն։ Ռեփերի վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Dr. Dre-ն համարվում է ամերիկյան ռեփի կարեւորագույն դեմքերից մեկը։ Նա հայտնի է ոչ միայն անհատական ստեղծագործությամբ, այլեւ ռեփ-կատարողների, այդ թվում Էմինեմի, Snoop Dogg, 50 Cent, 2Pac-ի առավել բարձրագոչ ալբոմների արտադրությամբ:

Dr. Dre-ն համարվում է ամերիկյան ռեփի կարևորագույն դերակատարներից մեկը։
Նա հայտնի է ոչ միայն սոլո ստեղծագործություններով, այլև որպես այլ ռոք կատարողների, այդ թվում Էմինեմի, Snoop Dogg-ի, 50 Cent-ի, 2Pac-ի՝  առավել հայտնի սկավառակների պրոդյուսեր։