Էստրադային կատարող Ֆիլիպ Կիրկորովը Լիտվայի հետ դատական գործընթացի մեջ կմտնի մուտքի արգելքի պատճառով, հայտնում է Mash Telegram-ը՝ վկայակոչելով երգիչ Ալեքսանդր Դոբրովինսկուն:
Արտիստը կդիմի Եվրոպական դատարան։ «Մենք կպայքարենք և կպաշտպանենք Ֆիլիպի քաղաքացիական դիրքորոշումը։ Իմ կարծիքով՝ մշակույթը, արվեստը, սպորտն ու սերը պետք է քաղաքականությունից դուրս լինեն»,- վստահ է Դոբրովինսկին ։
Ավելի վաղ Լիտվայի Արտաքին գործերի նախարարությունը երգչին ներառել էր «սև ցուցակում» և սահմանափակել էր նրա մուտքը երկիր հինգ տարով՝ Ղրիմի հարցում նրա դիրքորոշման պատճառով: