Թրամփը Սպիտակ տունը լքելուց հետո առաջին օրն անցկացրել է գոլֆ խաղալով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելուց հետո իր առաջին օրն անցկացրել է Ֆլորիդայում՝ իրեն պատկանող գոլֆի խաղադաշտերից մեկում: Այս մասին գրում է Washington Examiner-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հինգշաբթի առավոտյան սև ամենագնացների շարասյունը մտել է Թրամփին պատկանող միջազգային գոլֆի ակումբի տարածք, որը գտնվում է Ուեսթ Փալմ Բիչում:

Հիշեցնենք՝ նախորդ օրը Թրամփը կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ, Վաշինգտոնից Ֆլորիդա է մեկնել՝ Սպիտակ տունը թողնելով ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենին և նրա կնոջը՝ Ջիլին: