Օլգա Բուզովան ու Դավիթ Մանուկյանը միասին էին գրեթե մեկուկես տարի, երկրպագուները վստահ էին, որ ամեն ինչ տանում է դեպի հարսանիք: Ամանորից հետո զույգը հանգստանում էր Մալդիվներում, որտեղ սիրահարները նույնիսկ ֆեյք հարսանեկան արարողություն էին կազմակերպել։
«Ես խնդրում եմ այլևս ոչ մի հարց չտալ։ Օգնեք, որպեսզի հիմա ես գոյատևեմ։ Քույրս կաթվածով, մայրս տատիկիս հետ Լիտվայում, որը պայքարում է քաղցկեղի դեմ: Եվ սա այն ամենը չէ, ինչ ես զգում հիմա։
Ես շնորհակալ եմ նրան ակնթարթային երջանկության համար։ Ես սիրել եմ և սիրում եմ։ Բայց։ Այդ բայցը ես չեմ կարող ասել՝ հարգելով իմ սերը»,- գրել է Օլգան։
Բուզովան նաև դիմել է երկրպագուներին օգնության խնդրանքով և աղաչել է իրեն չգրել նախկին սիրեցյալի մասին. բոլոր մեկնաբանությունները նա խոստացել է արգելափակել: