Դերասան Գնել Սարգսյանն ընտրվել է ՔՊ-ի խորհրդի անդամ

Այսօր կայացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ»-ը։

Խորհդի նախագահ ընտրվեց Էդգար Հակոբյանը, իսկ Արսեն Այվազյանը, Նաիրի Փեթակչյանը, Արման Բարխուդարյանը, Սաշա Կատվալյանը, Կարեն Հակոբյանը, Աշխեն Հայրապետյանը, Էդիտա Փեթակչյանն, ինչպես նաև դերասան Գնել Սարգսյանն ընտրվեցին խորհրդի անդամ, Կարինե Դավթյանը՝ վերահսկող։