Հայտնի պլաստիկ վիրաբույժը ներկայացրել է կատարյալ դեմք ունեցող հայտնիների շարքը

Պլաստիկ վիրաբույժ Ռիկարդո Ֆրատին համեմատել է հայտնի կանանց դեմքերի համաչափությունը ոսկե հատման կանոնի հետ։
Մաթեմատիկական հավասարությունը մշակվել է հին հույների կողմից. այն դիտարկում է դեմքի կատարյալ համաչափությունը որպես 3:2:3։ Դեմքի հարաբերակցությունը որոշվում է քթի հանդեպ ճակատի, ծնոտի հանդեպ՝ քթի վերլուծության ճանապարհով։

Հենց այդ հաշվարկների շնորհիվ է ցանկում հայտնվել Քիմ Քարդաշյանը․ «Նրա դեպքի կառուցվածքը շուռ տված եռանկյունի է հիշեցնում։ Դա հաճախ որպես ամենացանկալի դեմքի ձևի օրինակ են բերում», – ասել է բժիշկ Ֆրատին, չբացառելով, որ աստղը պլաստիկ վիրաբույժների օգնության է դիմել։Ամենայն հավանականությամբ` քթի ծայրի ռինոպլաստիկայի օգնությանն է դիմել նաև արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, որը նույնպես հայտնվել է Ֆրատիի ցանկում։ Նրա կարծիքով՝ Սասեքսի դքսուհին Դիսնեյի արքայադստեր դեմք ունի։ «Կատարյալների» ցանկում են հայտնվել նաև հեռուստաաստղեր Հոլի Ուիլոուբին ու Սյուզաննա Ռիդը, նաև դերասանուհի Միշել Կիգանը։