Ինչո՞ւ Քիրա Նայթլին այլևս չի նկարահանվի տղամարդ կինոռեժիսորների ֆիլմերի բաց տեսարաններում

Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին հայտարարել է, որ այլևս մերկ չի նկարահանվի տղամարդ կինոռեժիսորների մոտ: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Նրա խոսքով՝ անկեղծ տեսարաններում նկարահանումները ստիպում են իրենց շատ անհարմար զգալ։
Ընդ որում, դերասանուհին նշել է, որ պատրաստ է մերկ նկարահանվել կին ռեժիսորի ֆիլմում մայրության և մարմնի փոփոխությունների մասին: