Դավիթ Մանուկյանին հիվանդանոց են տեղափոխել

Ռեփեր Դավիթ Մանուկյանը հիվանդանոց է տեղափոխվել։
Նրան շտապ հասցրել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը՝ «Танцы со звездами» շոուի փորձից անմիջապես հետո։
Ինչպես պարզվել է, փորձի ժամանակ նա վնասել է ձեռքը։
Մանուկյանը բժիշկներին բողոքել է սաստիկ ցավից։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են ուսային հոդի խախտում և առաջին օգնություն է ցուցաբերվել։ Պարային նախագծին Դավայի հետագա մասնակցությունը հարցականի տակ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավայի ընկեր Իլդար Հաբիբուլինը խնդրել էր նրան հայտնել իր տեսակետը՝ Ռուսաստանի ամենահայտնի աղջկա հետ հարաբերությունները խզելու վերաբերյալ: «Բրո, կներես, բայց ես հիմա ընդհանրապես դրա ժամանակը չունեմ։ Սիրում եմ քեզ, բայց այսօր հարմար ժամանակը չէ։ Երբեք չեմ դավաճանել ու չեմ ծեծել», – հավաստիացրել էր Մանուկյանը։