Ո՞վ է Քորթնի Քարդաշյանի նոր սիրեցյալը. լուսանկար

41-ամյա հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու Blink-182 խմբի 45-ամյա թմբկահար Թրևիս Բարքերը սիրավեպ են սկսել։
Անցած հանգստյան օրերին զույգը միասին ժամանակ է անցկացրել Փալմ Սփրինգսում` Քորթնիի մոր տանը, որտեղից նրանք կիսվել են տեսանյութերով:
«Նրանք հանդիպում են արդեն մեկ-երկու ամիս: Թրևիսն ու Քորթնին երկար ժամանակ ընկերներ էին, բայց հետո նրանց հարաբերությունները վերաճեցին ավելի մեծ բանի։ Թրևիսը վաղուց էր սիրում Քորթնիին»,- պատմել է ինսայդերը:
Բարքերը երեք երեխա ունի նախկին կնոջից` Շաննա Մոկլերից, որի հետ նա ապրել է չորս տարի:
Քորթնին երեք երեխա է դաստիարակում՝ 11-ամյա Մեյսոնին, 8-ամյա Պենելոպային և 6-ամյա Ռեյնին:

Թրևիսը Քորթնիի հետ ծանոթ է երկար տարիներ։ Նրանց հաճախ տեսել են Լոս Անջելեսում համատեղ զբոսանքների ժամանակ, սակայն դրանք ընկերական հանդիպումներ են եղել։
«Քորթնին իմ սիրելի ընկերն է: Ես ուզում եմ ասել, որ կսիրեմ նրան մինչև մահ: Բայց այո, մենք, պարզապես, ընկերներ ենք»,- ասել էր նա մի քանի տարի առաջ տված հարցազրույցում։