«Չէի պատկերացնի, որ նման որակի գրառում կարող ես քեզ թույլ տալ». Գայանե Ասլամազյանը՝Գնել Սարգսյանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնել ջան, շնորհավորում եմ: Երևի թե քեզ համար կարևոր իրադարձություն է: Բայց անկեղծ չէի պատկերացնի, որ կա դեռ մեկը ով ցանկություն ունի այս մարդասպան հողատու հայատյացների հետ աշխատել, նաև չէի պատկերացնի, որ դու քո էջում նման որակի գրառում կարող ես քեզ թույլ տալ: Դե ինչևէ, պատմությունը ցույց է տվել, որ ես մարդկանց մեջ միշտ լավ կողմերն եմ տեսնում…լավ չի, էլի…»:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին կայացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները։ Խորհդի նախագահ է ընտրվել Էդգար Հակոբյանը, իսկ Արսեն Այվազյանը, Նաիրի Փեթակչյանը, Արման Բարխուդարյանը, Սաշա Կատվալյանը, Կարեն Հակոբյանը, Աշխեն Հայրապետյանը, Գնել Սարգսյանը, Էդիտա Փեթակչյանը ընտրվեցին խորհրդի անդամ, Կարինե Դավթյանը՝ վերահսկող։ Այդ մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը։