Լերա Կուդրյավցևայի դստեր ծննդյան տոնը

Լերա Կուդրյավցևան իր դստեր առաջին տարեդարձը նշել է Բուլղարիայում: Աստղը մեծ հավաքույթ է կազմակերպել, որին ներկա էին նրա գրեթե բոլոր մտերիմներն ու բարեկամները: Ռուսական շոու-բիզնեսի աստղերը, սակայն, այս անգամ բացակայում էին, որովհետև Կուդրյավցևան որոշել էր նշել այդ կարևոր օրը միայն ամենամտերիմ մարդկանց ըներակցությամբ:

«Իմ փոքրիկ Մաշան դարձավ 1 տարեկան: Այս քաղցրիկի շնորհիվ իմ կյանքն ամբողջովին փոխվեց: Շատ եմ սիրում իմ արքայադստերը և մաղթում եմ, որ միշտ երջանիկ լինի»,- ասել է Լերա Կուդրյավցևան:

Ծննդյան տոնին ներկա էին նաև Լերայի որդին և հարսը, ովքեր եկել էին իրենց 1-ամյա որդու հետ:
Փաստորեն, երիտասարդ Լերայի դուստրն ու թոռնիկը միևնույն տարիքին են:
48-ամյա Կուդրայվցևան իր ինստագրամյան էջում կիսվել է դստեր և հմայիչ ամուսնու՝ 31-ամյա Իգոր Մակարովի հետ լուսանկարներով: