«System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում` պատերազմում վիրավորված զինվորներին օգնելու համար

«System of a down» ռոք խումբը հունվարի 30-ին առցանց դրամահավք է կազմակերպում՝ աջակցելու համար Արցախում պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին։
Խմբի հայտարարության մեջ նշվում է, որ հայ զինվորները տուժել են Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից, որոնք խրախուսվել են Թուրքիայի կողմից։

«Նույնիսկ 2020թ․-ի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո այդ հերոսները, որոնք վիրավորվել են վերջին կոնֆլիկտի ընթացքում, պրոթեզների, բարձր մակարդակի բուժման եւ բժշկական խնամքի խիստ կարիք ունեն։ Մենք առցանց դրամահավաք ենք կազմակերպում, որը նպատակ ունի գումար հավաքել ձեռքեր ու ոտքեր կորցրած մոտ 1000 զինվորի բուժման եւ վերականգնման համար: Դրամահավաքի միջոցով նաեւ կիրականացնենք լազերային թերապիա ֆոսֆորային քիմիկատներից առաջացած այրվածքները բուժելու եւ ցավը մեղմելու համար: Ուղիղ եթերից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է հենց այս նպատակներին»,- ասված է հայտարարության մեջ։

Առցանց միջոցառմանը կհետեւի «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան։