Երաժիշտների ուղեղն ավելի զարգացած է, քան սովորական մարդկանցը

Գիտնականները պարզել են, որ անկախ ձայնի ընկալման բնածին ունակություններից, երաժիշտների ուղեղը ավելի ֆունկցիոնալ է, քան նրանց ուղեղը, ովքեր երաժշտության հետ կապ չունեն:

Տարիների փորձը երաժշտության ասպարեզում լրջորեն ազդում է երաժիշտների ուղեղի վրա։ Հատկապես առանձնանում են բացարձակ լսողություն ունեցող մարդիկ։ Նեյրոկենսաբանները, հոգեբանները և երաժշտագետները ձգտում էին պարզել, թե ինչպես է երաժշտականությունը` հատկապես բացարձակ լսողությունը, ազդում զարգացման վրա: Նախորդ հետազոտությունները հակասական արդյունքներ են տվել. այդ ամենի պատճառը հետազոտությության ոչ մասշտաբային լինելն է:

Ընդ որում, մասնագետները չեն հայտնաբերել զգալի տարբերություններ բացարձակ լսողությամբ երաժիշտների և այլ մարդկանց ուղեղների միջև:
Այնուամենայնիվ, գիտնականները ենթադրում են, որ տարբերոթյունը կա, պարզապես այն նեյրոնային համակարգում է, բայց ավելի նուրբ և աննկատ: Խնդրի լուծման համար հարկավոր են ավելի մասշտաբային հետազոտություններ:

Բացի այդ, երաժիշտները, որոնք սկսել են զբաղվել երաժշտությամբ վաղ տարիքում, ուղեղի ավելի ուժեղ կառուցվածքային կապեր ունեն, քան նրանք, ովքեր ուշ են սկսել դրանով զբաղվել: Երաժշտության երկար ուսուցումը ազդում է նաև խոշոր ուղեղային ցանցերում կայուն փոփոխությունների վրա:

Արդյունքները ցույց են տվել, որ երաժշտական փորձը ձևավորում է ուղեղի ֆունկցիոնալ և կառուցվածքային ցանցեր, հատկապես վաղ տարիքում: Ի հավելումն, նրանք պարզել են, թե ինչպես են երաժշտական հմտությունները արտացոլվում մեր ուղեղի վրա:
Ապագա հետազոտություններում թիմը առաջարկել է ուսումնասիրել երաժշտությամբ զբաղվելու և բացարձակ լսողությություն ունենալու ավելի աննկատ էֆֆեկտները: