Դավիթ Մանուկյանի նախկին ընկերուհին պատմել է իրենց բաժանման իրական պատճառի մասին. «Ես հասկացա, որ այդպիսի մարդուց պետք է փախչել»»

Մինչ Օլգա Բուզովայի հետ հանդիպումը Դավիթ Մանուկյանը հարաբերություններ է ունեցել Վալերյա Ագիկյանի հետ։ Նախկին սիրահարները բաժանվել են և վաղուց չեն շփվում:
Պարուհի Վալերյա Ագիկյանը լրագրողների հետ զրույցում կիսվում է, որ բլոգերի հետ շփումից երկիմաստ տպավորություններ ունի։ Սկզբում Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունները շատ լավ էին դասավորվում. երիտասարդը հոգատար և ուշադիր էր։ Սակայն շուտով իբր սկսել է հոգեբանորեն ճնշում գործադրել պարուհու վրա ։

«Նա սկսեց իմ ուղեղը լվանալ, թե պարը անբարոյականություն է, որ ես ոչ մի արդյունքի չեմ հասնի, չեմ կարողանա գումար վաստակել։ Ես պետք է գնամ Նովոսիբիրսկ և տնային տնտեսուհի դառնամ։ Ես հասկացա, որ այդպիսի մարդուց պետք է փախչել»,- իր հուշերով կիսվել է աղջիկը ։

«Նա փորձում էր քայլել տառապյալի կերպարով, ինչ-որ կերպ ցավեցնել ինձ և արատավորել իմ անունը։ Մենք, իսկապես, հանդիպել ենք Դավիթի հետ։ Ես վիրավոված չեմ Դավիթից: Ես շատ զարմացա, երբ իմ հասցեին այդքան բացասական մեկնաբանություններ լսեցի նրա հարցազրույցում։ Տպավորություն է, որ նա մնացել է անցումային տարիքում, կամ փորձում է բարձրացնել իր ռեյտինգը», -ընդգծել է Վալերիան ։