Դիսնեյան որ սերիալի ցուցադրության իրավունքն է գնել Գերմանիան

«Walt Disney» ընկերության գերմանական ստորաբաժնումը «Beta Film» (Գերմանիա) դիստրիբյուտորական ընկերությունից գնել է «Դյատլովի լեռնանցք» սերիալի ցուցադրության իրավունքը։ Այն կցուցադրվի «Fox German» վճարովի ալիքով գերմանախոս լսարանի համար։
Նախագիծը վաճառվել է նաեւ SVOD Cirkus հարթակում ցուցադրման համար սկանդինավյան երկրների տարածքում, այդ թվում Դանիա, Իսլանդիա, Նորգեվիա, Շվեդիա եւ Ֆինլանդիա։
«1-2-3 Production» ընկերության «Դյատլովի լեռնանց» սերիալը պատմում է 1959թ.-ի դրամատիկ իրադարձությունների մասին, երբ ռուս փորձառու զբոսաշրջիկների խումբը Սվերդլովսկից դահուկաշրավի է մեկնել Հյուսիսային Ուրալի լեռներում։
Նախագծի ռեժիսորներն են Եվգենի Նիկիշովը, Վալերի Ֆեդորովիչը, Պավել Կոստոմարովը եւ Ստեփան Գորդեեւը։ Գլխավոր դերերում են Պյոտր Ֆյոդորովը, Եգոր Բերոեւը, Սերգեյ Շակուրովը, Ալեքսեյ Վերտկովը։