Հիասթափություն և զարմանք. «Միսիս Ռուսաստան-2019»

Այս տարի «Միսիս Ռուսաստան» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել 33-ամյա Եկատերինա Նիշանովան՝ Գելենջիկից:

Եկատերինան մրցույթին մասնակցել է ընկերուհիների հորդորով և անգամ հույս չուներ, որ կկարողանա անցնել եզրափակիչ: Իր ինստագրամյան էջում գեղեցկուհին երկրպագուների հետ կիսվել է՝ ասելով, որ չափազանց ուրախ ու հպարտ է իր հաղթանակով:

Մրցույթն ուներ 27 մասնակից, իսկ ժյուրիի կազմում Վյաչեսլավ Զայցևն էր, Կատյա Լելը և «Միսիս Ռուսաստան-2010»-ը՝ Ալիսա Կրիլովան:
Սակայն հանդիսատեսին դուր չի եկել մրցույթի արդյունքները: Նրանք իրենց զարմանքն ու հիասթափությունն են հայտնել՝ հեղեղելով Եկատերինայի ինստագրամյան էջը քննադատություններով:
Գեղեցկուհուն անվանել են արհեստական ու պնդել են, որ այդքան պլաստիկ վիրահատությունների դիմած կանայք չպետք է մասնակցության իրավունք ունենան: