Հայտնիները՝ հունվարի 28-ի և իրենց սիրելի տղամարդկանց սպասվող նվերների մասին

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է:
Այս օրը հավասարապես բոլորինն է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, բանակի մասին շարադրություն գրող աշակերտինը, իր զինվորին սպասող աղջկանը և յուրաքանչյուր այն հայինը, ով իր աղոթքներում Աստծուց խաղաղություն և առողջություն է խնդրում հայ զինվորի համար:
Սահմանը պահող նվիրյալներին երախտիքի ու խոնարհումի խոսքեր ասելու համար յուրաքանչյուր օրն էլ կրում է հունվար 28-յան խորհուրդը: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հերոսական մարտերում ծնված, հասակ առած ու փորձությունների մեծ ճանապարհ անցած Հայոց բանակի տարեդարձը։

Այս օրն արդեն տարիներ շարունակ ըդնունված է գեղեցիկ նվերներ ու անակնկալներ մատուցել մեր սիրելի տղամարդկանց։
Կնոջ համար ծաղիկները երբեք շատ չեն լինում, ինչպես՝ երեխաների համար խաղալիքները։ Իսկ ի՞նչ են սիրում տղամարդիկ, ի՞նչ կարելի է նրանց նվիրել։
Տղամարդկանց համար նվերներ ընտրելն այնքան էլ դյուրին գործ չէ, քանի որ տղամարդիկ զուսպ են իրենց զգացմունքները արտահայտելու հարցում: Բայց դա չի նշանակում, որ տղամարդիկ անտարբեր են անակնկալների և նվերների նկատմամբ: Պարզապես, նրանք մի փոքր այլկերպ են արձագանքում այդ ամենին: 
Կան նվերներ, որոնք անգին են, կան և այնպիսիք, որոնք մոռացվում են, թեև բավականին թանկարժեք էին։
Եթե Դուք ցանկանում եք առանձնանալ ձեր նվերով, ուրեմն մոռացեք այն նվերների շարքը, որոնք սերնդեսերունդ տանում ենք մեր հետևից…
Իսկ նվերի ընտրության հարցում Ձեզ կօգնեն հայտնիները, ովքեր Showbiz.am կայքի հետ զրույցում կիսվել են, թե ինչ ինչպիսի անակնկալներ են մատուցում իրենց սիրելի ու հարազատ տղամարդկանց Հունվարի 28-ին։

Աստղիկ Աբաջյան

Բանակի տոնի կապակցությամբ բոլորն աշխատում են այնպիսի նվեր անել, որ թեմայի հետ կապված լինի։ Ես նախընտրում եմ ստեղծագործաբար մոտենալ ու հետաքրքիր մի բան մտածել։ Մատուցման եղանակն էլ եմ կարևորում։ Կոնկրետ նվերներ չկան, կարելի է ամեն ինչ նվիրել, կարծում եմ։
Ես ամեն անգամ աշխատում եմ նոր մի բան մտածել: Հետաքրքիր տորթ եմ պատրաստել, հատուկ տպագրությամբ բաժակ եմ նվիրել, հագուստ ու օծանելիք էլ է եղել։ Այդ օրը, ամեն դեպքում, բանակային թեման պահպանում եմ, խորհրդանշական օր է։ Կուզեի, որ բանակի ու զինվորի կարիք չլիներ, բայց դե` անհնար է, ցավոք։
Մաղթանքս խաղաղությունն է։ Երկիրս թող խաղաղ լինի, զինվորս` ուժեղ և ապահով։ Ու թող Աստված պահապան լինի…

Մերի Հովհաննիսյան

Ասեմ, որ ամեն տարի նվեր եմ գնում ոչ միայն Անդրանիկի համար, այլ նաև սկեսրայրիս, քանի որ մենք միասին ենք ապրում։
Հիմնականում նվիրում եմ պետքական և օգտագործվող իրեր։
Իսկ մեր բանակին այսօր ցանկանում եմ խաղաղություն և հզորություն՝ բոլոր առումներով, մեր քաջ տղաներին էլ անփորձանք ծառայություն։ Թող բոլորը ողջ-առողջ վերադառնան իրենց ծնողներին։

Դալիթա

Հունվարի 28-ի՝ մեր հայոց բանակի օրվա կապակցությամբ իհարկե, առաջին հերթին ցանկանում եմ խոնարհվել մեր հերոսների առջև և շնորհավորել մեր հայրենիքի պաշտպաններին՝ բոլոր նրանց, ովքեր ծառայում և ծառայել են մեր հայոց բանակում, ինչպես նաև այն կանանց որ նույնպես ծառայում են բանակում և համարվում են հայրենիքի գեղեցիկ պաշտպաններ։ Շնորհավորում եմ նաև հայոց ուժեղ սեռի ներկայացուցիչներին, քանի որ նրանք պարզապես պետք է պաշտպան լինեն բոլոր կանանց համար: Մաղթանքս մեկն է՝ բոլորս ապրենք խաղաղ և հզոր հայրենիքում։
Իսկ ինչ վերաբերվում է հարազատ և մտերիմ մարդկանց նվերներին՝ իմ կարծիքով դա շատ անհատական մոտեցում է և ամեն մեկին պետք է նվիրել յուրահատուկ նվեր՝ իր անձին և կարիքին համապատասխան, կարևորը այդ ուշադրությունն է և որ այն մատուցվի ի սրտե։

Ծովինար Մարտիրոսյան

Նվիրել՝ սեր և հոգատարություն։
Ցանկանում եմ գերիների շուտափույթ վերադարձ ու հաղթանակած խաղաղություն։

Ջուս

Քանի որ տղամարդ դեռ չունեմ, նվերներ տալիս եմ իմ գործընկերներին։
Ավելի հետաքրքիր են այն նվերները, որոնք պատրաստված են հատուկ հենց այդ անձի անունով։
Մաղթում եմ խաղաղություն և բազում հաղթանակներ մեր ազգին։

 

Իլոնա Մկրտչյան

Կարծում եմ, որ բանակում ծառայած մեր տղաներին ինչ էլ նվիրենք անգին է։ Չենք կարող այնպիսի բան նվիրել, որն իրենց անձնազոհությունը, պատրաստակամությունն ու ուժը կփոխհատուցի։ Կարծում եմ՝ նվերն այդքան էլ կարևոր չէ, կարևորը ջերմությունն ու սերն է, որը պետք է տալ միշտ։ Կարծում եմ՝ չկա հատուկ միայն մեկ օր, որի ընթացքում պետք է նվերներ տալ, միշտ պետք է տանք և ուշադիր լինենք։ Կարևորը սերն է։

Մաղթում եմ, որպեսզի շատ սիրեն միմյանց բոլորը։ Միայն մեկ օր չէ, որ պետք է իրար հղենք մաղթանքներ, միշտ պետք է տանք դրականը, որպեսզի ստանանք դրականը։ Իսկ մեր բանակը տալիս է մեզ դրականը, և մենք հպարտ ենք մեր բանակով։ Հպարտ եմ, որ ունենք այդպիսի թիկունք։Ծնողի համար երեխայի երախտագետ լինելն է ամենակարևորը, նյութականը երկրորդական է։
Կարող է երեխան ուղղակի համբուրել ծնողի այտն ու երախտագիտություն հայնել։ Դա ամենալավ նվերը կլինի։
Իսկ ամենաչստացված նվերները՝ երեխայի անհաջողություններն են։

Հասմիկ Վերդյան

Լավագույն նվերը մեր ջերմությունն է։
Մեր հայ զինվորին տոկունություն և ուժ եմ մաղթում։ Մենք շատ ուժեղ ենք էլի։ Ցանկանում եմ՝ մեր զինվորը երեբք չվհատվի, և նրանց համար ստեղծվեն այնպիսի պայմաններ ու ճանապարհ, որ նա ոչ մի խնդիր չունենա, ինքն էլ մեզ պաշտպանի ու պաշտպանված լինի։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան