«Հովոս, տոնդ շնորհավոր»․ Սարգիս Գրիգորյանի գրառումը՝ Արցախում զոհված ընկերոջ մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում գրառում է արել Արցախի պատերազմում զոհված մնջախաղաց, պարող Հովհաննես Հաջինյանի մասին:

«Հովոս, տոնդ շնորհավոր: Կռվեցիր ու անմահացար:
Շնորհավոր նաև բոլոր բանակայիններին: Համոզված եմ, որ լավ է լինելու»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հաջինյանը զոհվել էր հոկտեմբերին 39 տարեկանում: