Լավ նորություն՝ «Գահերի խաղը» սերիալի սիրահարների համար

HBO Max սթրիմինգային հարթակը մտադիր է մուլտսերիալ նկարել «Գահերի խաղի» մոտիվներով։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նոր նախագիծն առայժմ գտնվում մշակման վաղ շրջանում։ Սցենարիստներ հետ բանակցություններն արդեն սկսվել են, սակայն առայժմ ոչ մի համաձայնագիր չի կնքվել։ Պարբերականը նշում է, որ հավանականություն կա, որ անիմացիոն սերիալն այդպես էլ չստեղծվի։ Հարթակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը։

Հունվարին հայտնի է դարձել, որ «HBO» հեռուստաալիքը «Գահերի խաղի» եւ մեկ պրիքվել կթողարկի։ Նոր շոուն հիմնված կլինի ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Պատմվածքներ Դունկեի եւ Էգեի մասին» նովելի վրա։ Նախքան այդ «Warner Bros.» ընկերության գլխավոր տնօրեն Ջեյսոն Քիլարը հայտնել է «Վիշապի տան»՝ «Գահերի խաղի» եւ մեկ պրիքվելի նկարահանումների մասին։