Դակոտա Ջոնսոնը և Քրիս Մարտինը 12,5 մլն դոլարով շքեղ առանձնատուն են գնել Մալիբուում․ լուսանկարներ

31-ամյա Դակոտա Ջոնսոնի և 43-ամյա Քրիս Մարտինի նշանադրության մասին լուրերը, որոնք մամուլում էին հայտնվել 2020-ի դեկտեմբերի վերջին, կարող են ճշմարիտ լինել: Համենայնդեպս, զույգը, որը հանդիպում է ընդհանուր առմամբ մոտ երեք տարի, որոշել է նոր առանձնատուն ձեռքբերել։
Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին սիրահարները Մալիբուում են գնել 495 քառակուսի մետր մակերեսով առանձնատուն և Նոր տարուն արդեն հասցրել են տեղափոխվել այնտեղ:
Ի սկզբանե էլիտար առանձնատունը վաճառվում էր 14 մլն դոլարով, իսկ զույգին հաջողվել է գնել այն 12,5 մլն դոլարով։
Հայտնի է նաև, որ Դակոտա Ջոնսոնը, չնայած տեղափոխությանը, դեռ չի պատրաստվում վաճառել սեփական բնակարանը, որը դեռ 2016 թվականին ձեռք է բերել 3,55 մլն դոլարով: