Warner Bros.-ը ներկայացրել է 2021-ի պրեմիերաների թրեյլերը

Warner Bros. ստուդիան ներկայացրել է 2021թ․-ի իր գլխավոր պրեմիերաների ընդհանուր թրեյլերը, էկրաններ կբարձրանան կինոթատրոններում և կցուցադրվեն HBO Max հարթակում։ Հոլովակը հասանելի է ստուդիայի YouTube-յան ալիքում։
Թրեյլերում, մասնավորապես, կադրեր են ներառված «Դյունա», «Ինքնասպանների ջոկատ», «Գոձիլան ընդդեմ Քոնգի», «Թոմ եւ Ջերի» ժապավեններից։
Հոլովակում են հայտնվել նաեւ ժապավններ, որոնց պաշտոնական թրեյլերները դեռւես չէին հրապարակվել՝ «Երեքի նզվոք», «Mortal Kombat», «Տղամարդու արցունքներ»։

Ավելի վաղ Variety-ին նշել էր 2021թ․-ի ամենասպաված ֆիլմերը։ Ցանկում ներառված էին ինչպես նոր ֆիլմեր, այնպես էլ ժապավեններ, որոնք պետք է թողարկվեին նախորդ տարի, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանց պրեմիերան հետաձգվել էր։ Այս տարի սպասվում է այնպիսի ֆիլմերի թողարկում, ինչպիսիք են «Մորիբուս», «Գոձիլան ընդդեմ Քոնգի», «Սև այրի», «Ֆորսաժ» մարտաֆիլմի իններորդ մասը և այլն։