Կենդանիների խրտվիլակներ, զենք և արհեստական ծնոտներ․ ի՞նչ հավաքածուներ ունեն աստղերը

Հավաքածուներ ստեղծելը հիանալի հոբբի է, որը սովորեցնում է գնահատել մանրուքներն ու ձևավորել սեփական արժեքները։
Եթե նախկինում մարդիկ ստեղծում էին մետաղադրամների, տարբեր երկրներցի բերված մագնիսների հավաքածու, ապա այժմ մարդիկ փորձում են հավաքածուներ ստեղծել անգամ սարդերից կամ կենդանիների խրտվիլակներից։
Ձեզ ենք ներկայացնում, թե ինչ հավաքածուներ ունեն համաշխարհային աստղերը։

Հոլիվուդի գլխավոր ծովահեն Ջոնի Դեփը հավաքում է աղավնիների և բզեզների կմախքներ, ինչպես նաև ծաղրածուների պատկերներով նկարներ (որոնցից ինքը շատ է վախենում):

Դեփի գործընկեր Հելենա Բոնեմ Քարթերի հավաքում է արհեստական ատամներ և ծնոտներ:

Միջատների ևս մեկ սիրահար է գերմանացի սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը, ով սարդերի խրտվիլակներ է հավաքում։ Սուպերմոդելը սիրում է նրանց նկարել և նույնիսկ հագուստի հավաքածու է թողարկել, որը նվիրված է այդ միջատներին:

Բոլորը գիտեն, որ արտաքինը խաբուսիկ է ։ Օրինակ, Ամանդա Սեյֆրիդը (որը հաճախ նկարահանվում է ռոմանտիկ կատակերգություններում), հավաքում է կենդանիների խրտվիլակներ։

Անջելինա Ջոլին ունի զենքի հավաքածու։

Ինչպես ցանկացած իրեն հարգող աստղ, դերասանուհի Պենելոպե Կրուսը տպավորիչ զգեստապահարան ունի: Սակայն նա ավելի շատ սիրում է ոչ թե զգետսներ, այլ հագուստների համար նախատեսված կախիչներ։

Իսկ Նիկոլաս Քեյջն ունի կոմիքսների հավաքածու: