Կոնչալովսկու ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում

Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերներ» ֆիլմը ներառել են «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների երկար ցանկում։ Այս մասին հայտնում է ամերիկյան ակադեմիայի կայքը։
«Միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակագրում ներկայացված է 93 ժապավեն։ Լեսոտոն, Սուրինամն ու Սուդանն առաջին անգամ են մասնակցության հայտ ներկայացրել։

Մրցույթի կանոնների համաձայն՝ այս անվանակարգում կարող են ներակայացվել 40 րոպեից ավելի տեւողությամբ ֆիլմերը, որոնք նկարհանվել են ԱՄՆ տարածքից դուրս։ Բացի այդ՝ ֆիլմերում երկխոսությունների կեսից ավելին պետք է լինեն ոչ անգլերենով։ Փետրվարի 9-ին կինոակադեմիան կհայտարարի կարճ ցանկը, որում ներառված կլինի 15 ժապավեն։

Նոյեմբերի 13-ին ռուսական օկսարյան կոմիտեի նախագահ Վլադիմիր Մենշովը հաստատել է, որ Ռուսաստանը կներկայացնի հենց այդ ժապավենը։ Կանչալովոկսու խոսքով՝ իր համար հատկապես թանկ է այն, որ իր գործներները (մարդիկ, որոնցից շատերը ծնվել են խորհրդային իշխանության օրոք) գնահատել են ֆիլմը։ Նա նշել է, որ այդ ճանաչումն իր համար մեծ նշանակություն ունի եւ վկայում է այն մասին, որ իրեն հաջողվել է «վերականգնել դարաշրջանի ոգին»։

Կոնչալովոկու ժապավենը պատմում է 1962թ․-ին Նովոչերկասկում խորհրդային աշխատավորների գնդակահարության մասին։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Յուլյա Վիսոցկայան։ Կոնչալովոկսւ աշխատանքը վենետիկյան կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակ է ստացել։