Կարա Դելևինը, Դեմի Մուրն ու Բելլա Հադիդը՝ Fendi-ի նոր ցուցադրությանը. ֆոտոշարք

Օրերս կայացել է «Fendi»-ի այս տարվա ձմեռ-գարուն հավաքածուի ցուցադրությունը:
Բրենդն այս տարի շեշտը դրել է կանացիության վրա: «Fendi»-ի նոր հավաքածուն հագեցած է փայլերով և թվաշյա շրջազգեստներով:
Բրենդը հերթական անգամ հիացրել է նորաձևության աշխարհին՝ հագուստի ամեն մի դետալը գեղեցիկ ու բարձրաճաշակ կերպով ստեղծելու և մաուցելու շնորհիվ:
«Fendi»-ի ցուցադրությանը մասնակցել են այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են՝ Բելլա Հադիդը, Կարա Դելևինը և Դեմի Մուրը:
Լրատվամիջոցները ցուցադրությունից հետո սկսել են ակտիվ քննարկել Դեմի Մուրին, ով բազում պլաստիկ վիրահատություններից հետո գրեթե անճանաչելի էր դարձել: