Ինչպե՞ս են Ջուլիա Ռոբերթսին համոզել նկարահանվել «Ընկերները» սերիալում

«Ընկերները» սերիալի աստղ Մեթյու Փերին քվանտային ֆիզիկայի օգնությամբ Ջուլիա Ռոբերթսին համոզել է նկարահանվել նախագծում։
Այս մասին սցենարիստները հայտնել են The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում։
Շոուի հեղինակներից մեկը՝ Մարթա Քաուֆմանը, հիշել է, որ ամբողջ թիմի համար իսկական շոկ էր, որ Ռոբերտսը համաձայնել է մասնակցել «Ընկերները» սերիալի նկարահանմանը։ Նրա գործընկերը՝ Քևին Բրայթը, պարզաբանել է, որ արտիստին համոզել է հենց Փերին։
«Մեթյուն նրան խնդրեց մասնակցել շոուին։ Նա պատասպանեց. «Ինձ համար քվանտային ֆիզիկայի թեմայով հոդված գրիր, և ես կանեմ դա»։ Որքանով հասկանում եմ, նա գրեց նյութն ու հաջորդ օրը ֆաքսով ուղարկեց Ռոբերթսին»,- պատմել է Բրայթը։

«Ընկերները» սերիալի պրոդյուսեր Ալեքսա Յունգեն նշել է, որ Ռոբերստը լրջորեն հետաքրքրված էր Փերիով։ Նրա խոսքով՝ դերասանուհին զուգընկերոջ հետ սիրախաղ է սկսել ֆաքսով և նրան հաղորդագրություն ուղարկել՝ հարցնելով. «Ինչո՞ւ ես քեզ հետ պետք է հանդիպման գնամ»։ Սերիալի բոլոր սցենարիստներն արտիստին օգնում էին պատասխաններ մտածել։
«Ընկերներն» ամերիկյան կատակերգական սերիալ է վեց ընկերների կյանքի մասին։ Նախագիծը ճանաչվել է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ լավագույններից մեկն իր ժանրում և «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս» 6 մրցանակի արժանացել։
Առաջին սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 1994թ.-ի սեպտեմբերի 22-ին։ 2020թ․-ի նոյեմբերին Փերին հայտնել է, որ 2021թ․-ի մարտին հանդիսատեսը կարող է դիտել շոուի նոր, հատուկ թողարկումը։