Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով ենթադրյալ կասկածյալը գիրք է գրել այդ մասին

Յունիս Աբասը՝ Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով ենթադրյալ կասկածյալը, այդ մասին գիրք է գրել։
Paper-ի հաղորդմամբ՝ գրքից հատվածը, որը ստացել է «Ես մեկուսացրի Քիմ Քարդաշյանին», հրապարակվել է «Closer» ամսագրի կողմից։
Գրքում նկարագրված են 2016թվականին հյուրանոցի կողոպուտի մանրամասները, որը կազմակերպել էին Աբբասն ու այդ գործով մյուս չորս կասկածյալները։
Գողերը, որոնք ոստիկանի հագուստ են կրել, ներխուժել են հյուրանոցի համար, կապել Քիմին, և տարել են ընդհանուր 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր։

Աբբասը գրել է, որ իրենք օգտագործել են տարեց մարդկանց՝ նախքան կողոպուտը հյուրանոցում դրությունը հետաքննելու համար։
Նա Քարդաշյանին ու նրա օգնականին ծաղրել է Ֆրանսիայում փրկարար ծառայություն զանգելու փորձի համար, ուր համարը 17 է և ոչ 911, ինչպես Ամերիկայում։
«Մեր երկու գեղեցկուհիները համառորեն փորձում էին 911 կանչել։ Այնքան էլ արդյունավետ չէ, երբ Փարիզում ես գտնվում»,- ասված է հատվածում։