Ո՞վ էր ի սկզբանե ընտրվել «Գահերի խաղը» սերիալում Դեյեներիսի դերի համար և ինչո՞ւ նրան փոխարինեց Էմիլիա Քլարկը

Ոչ բոլորը գիտեն, որ Էմիլիա Քլարկն առաջին դերասանուհին չէ, որը «Գահերի պաղը» սերիալում խաղացել է Դեյեներիս Թարգարիենի դերը։ 2009թ․-ի պիլոտային թողարկման մեջ այս դերը բաժին է հասել Թամզին Մերչանտին։
Թամզինը նոր հարցազրույց է տվել ու պատմել այն մասին, թե ինչ է մտածում դերը կորցնելու մասին, որը հեռուստատեսության պատմության մեջ դարձել է ամենանշանավոր կերպարներից մեկը։
«Պիլոտի նկարանմանը մասնակցությունն ինձ համար լուրջ դաս դարձավ։ Հասկացա, որ հարկավոր է լսել սեփական բնազդներին և հետևել դրանց։ Ես ցանկանում էի հրաժարվել այդ նկարահանումներին մասնակցությունից և պայմանագրի համաձայնեցման պահին, իսկապես, հրաժարվեցի, բայց շատ մարդիկ կարողացան համոզել ինձ։ Իսկ հետո ես վախեցած ու մերկ հայտնվեցի ձիու վրա Մարոկոյում, ընդ որում, ձիուն այնտեղ ակնհայտորեն ավելի էր դուր գալիս, քան ինձ։

Ես հասկացա, որ եթե իմ բնազդը ընդդիմանում է ինչ-որ դերի, հարկավոր չէ ձևացնել, թե այն ինձ դուր է գալիս՝ շրջապատին բավարարելու համար։ Ես դերասանուհու պրոֆեսիոնալ կրթություն չունեմ և դերեր կատարում եմ միայն բնազդների հաշվին։ Այդ պատճառով ինձ հետաքրքրաշարժ պատմություն ու դեր է հարկավոր, իսկ «Գահերի խաղն» ինձ ոչ մեկը, ոչ մյուսը չէր տալիս։ Էմիլիա Քլարկն իր հերոսին կուլտային է դարձել, դա խոսում է այն մասին, որ նա լավ է տրամադրված այդ դերի նկատմամբ, այդ պատճառով էլ այդպիսի հյաջողություն է ունեցել։ Ես չէի կարողանա դրան հասնել։

Զվարճալի էր լսումների գնալ ավտոբուսով, որի վրա պատկերված էր Էմիլիա Քլարկի դեմքը սերիալի գովազդում. «Հետաքրքիր տրանստոպրտով են երթևեկում։ Ես ականատեսն եմ եղել, թե ինչպես է աճել սերիալի հայտնիությունը և ինչ իմպուլս է այն հաղորդել կինոարտադրության զարգացման Հյուսիսային Իռլանդիայում և Խորվաթիայում»,- Entertainment Weekly-ին տված հարցազրույցում ասել է Թամզինը։