Ի՞նչ է պատահել Բիլի Այլիշի հետ, երբ նա նիհարելու համար հաբեր է ընդունել

19-ամյա երգչուհի Բիլի Այլիշը (բացի վիրուսային երգերից) հայտնի է իր ոճով ու լայն հագուստի նկատմամբ սիրով։ Բիլի Այլիշը պատմել է, որ դրա ետևում խորը իմաստ է թաքնված։
Vanity Fair-ին տված նոր հարցազրույցում նա խոստովանել է, որ Gucci-ի, Burberry-ի և Louis Vuitton-ի կուլտային օվերսայզ հագուստը կրում է՝ մարմինը թաքցնելու համար ու հավելել, որ դեռատի տարիքից ապրումներ է ունեցել արտաքինի պատճառով։
Նախորդ տարի համացանցում հայտնվեցին պապարացիների լուսանկարները, որոնցում Բիլին շապիկ ու շորտ էր կրում։ Դրանք քննադատության են ենթարկվել բոդիշեյմերների կողմից, որոնք մեկնաբանություններում հարձակվել էին երգչուհու վրա։ Բարեբախատար, Բիլին ընդունել է իր մարմինը, սակայն պատմել է շրջանի մասին, երբ նիհարելու համար հաբեր է ընդունել. «Մարմնիս հետ սարսափելի հարաբերություններ ունեի։ Երբ հինգ տարի առաջ պարերով էի զբաղվում, կարող էի երկար ժամանակ առհասարակ ոչինչ չուտել։ Սովամահ էի լինում, բայց դիմանում էի։ Հիշում եմ՝ ինչպես նիհարելու համար հաբ ընդունեցի, ինչից հետո միզեցի մահճակալում։ Այդ ժամանակ 12 տարեկան էի։ Խենթություն։ Անկեղծ ասած, ես սկսել եմ լայն հագուստ կրել միայն մարմնիս պատճառով։ Հիմա ինձ ավելի առողջ ու ամբոջղական եմ զգում դեռահասության շրջանի հետ համեմատ։ Բայց ես տեղյակ եմ, որ մարմինս ատում է ամբողջ համացանցը»։