«Իմ սիրելի, գեղեցկուհի, թագուհի, մեր տան հոգի». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել սկեսուրի ծննդյան օրը. տեսանյութ

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը միշտ անհավանական ջերմությամբ և հպարտությամբ է խոսում սկեսրոջ՝ ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի կնոջ՝ Լաուրա Քեոսայանի մասին։ Այսօր վերջինս նշում է ծննդյան օրը։
«Իմ սիրելի, գեղեցկուհի, թագուհի, մեր տան հոգի, իմ ոսկե սկեսուր, շնորհակալություն որդուդ համար, շնորհակալություն, որ ամեն օր մեզ հետ ես, որ սիրում ես մեզ, անհանգստանում, հպարտանում, սովորեցնում, նկատում ամեն ինչ, բոլորի համար անհանգստանում ու մեզ օգնում ես ավելի լավը դառնալ, որ օրինակ ես իմ դուստրերի համար, թե ինչպիսին պիտի լինի իրական կինը, շնորհակալություն մեր երեկոյան հավաքույթների և ուրախ նախաճաշերի, յուրաքանչյուր ժամվա համար, որով զարդարում ես մեր կյանքը։ Շնորհավոր ծնունդդ»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Ինչպես հայտնի է, աստղային զույգի մայրիկներն, ինչպես նաև Մարգարիտա Սիմոնյանի քույրը նրանց հետ են ապրում։ Տանը երեխաների հետ հաճախ է լինում նաև Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ Ալյոնա Խմելնիցկայան. նա և ռեժիսորի նոր կինն ընկերական հարաբերություններ ունեն։