Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հայտնել է առողջական խնդիրների մասին, որոնք իրեն ստիպել են բուժման գնալ հատուկ հաստատություն։ Նրա խոսքով՝ հոգնածությունն ու գերհյուծվածությունը ստիպել են լրջորեն մտածել իր մասին հոգ տանելու անհրաժեշտության մասին։
Բուզովան պարբերաբար պրոֆիլակտիկ զննումներ է անցել բժիշկների մոտ, սակայն այս տարի որոշել է ստուգումները վաղ անցնել, քանի որ զգացել է՝ հարկավոր չէ ձգձգել։ Այժմ նա հետազոտություն և պրոցեդուրաներ է անցնելու մերձմոսկովյան առողջարանում։
«Խնդիրն այն է, որ ես չեմ կարողանում ո՛չ ուտել, ո՛չ խմել․․․»,- ասել է աստղը։
Բուզովան նշել է, որ անցած տարին իր համար բարդ էր, և նոր տարուց նոր հույսեր ուներ, սակայն այն ևս լավ չի սկսվել (Բուզովան օրերս՝ Մալդիվներում խորհրդանշական հարսանիքից ընդամենը օրեր անց, բաժանվել է փեսացուից՝ Դավա Մանուկյանից)։
«Ես սկսեցի անհանգստանալ ինձ համար»,- նշել է Բուզովան։Նա նշել է, որ բժիշկներն իր մոտ քաշի պակաս են ախտորոշել. «Չի բավարարում 11 կիլոգրամ. քիչ են և՛ ճարպային հյուսվածքը, և՛ մկանները»։