Lil Uzi Vert-ը 24 մլն դոլար արժողությամբ ադամանդը որպես իմպլանտ կտեղադրի իր մարմնի մեջ

Ամերիկացի ռեփեր Սամյիր Վուդսը, որը հայտնի է Lil Uzi Vert անունով, 24 մլն դոլար արժողությամբ ադամանդ է գնել և ծրագրում է այն իմպլանտավորել ճակատին։
Նա արտասովոր որոշման մասին նա հայտնել է Twitter-ում։ Լուսանկարում նա ճակատին դրել թանկարժեք քարը։
Revolt պարբերականը նշում է, որ ադամանդը կշռում է 10 կարատ։ Ռեփ կատարողը խոստովանել է, որ դրա համար սկսել է խնայողություններ կատարել դեռ 2017 թվականից։

Այդ ժամանակ նա առաջին անգամ այդ գույնի քար է տեսել եւ հիացել դրա գեղեցկությամբ։ Թանկարժեք իրը գերացանցում է արտիստի ունեցվածքի արժեքը։ Պրոցեդուրան կիրականացնի հայտնի ոսկերիչ Էլիոթ Էլիանտեն, որը հայտնի է աստղերի հետ իր աշխատանքներով։