Ի ՞նչ տեսք ունի Վենետիկն առանց ավանդական դիմակահանդեսի

Վենետիկի դիմակահանդեսը (Carnevale di Venezia) ամենամյա զգեստավորված տոն է, որը Վենետիկում նշում են փետրվարին: Դիմակահանդեսի վերջին օրը «յուղոտ երեքշաբթի» է, որին հաջորդում է Զատիկից առաջ քառասնօրյա պահքը:
Վենետիկի դիմակահանդեսի առաջին հիշատակումը վերաբերում է 1094 թվականին։
1162-ում Աքվիլայի պատրիարքի նկատմամբ հաղթանակի պատվին սկսվեց Սան Մարկո հրապարակում ժողովրդական զբոսանքը: Ենթադրվում է, որ այդ ժամանակից ի վեր դիմակահանդեսը դարձել է ամենամյա։

Դիմակահանդեսի օրերին  աշխարհի բոլոր ծայրերից գունագեղ տոնակատարության են մեկնում զբոսաշրջիկները՝ չհաշված հենց այն քաղաքացիներին, որոնք շատ են սիրում այս տոնը։
Սակայն կորոնավիրուսի համավարակն իր շտկումներն է մտցրել. դիմակներ կան, բայց ոչ դիմակահանդեսային։